Վահագն Չախալյանի եղբայրը կալանավորված է
Նմանատիպ
Ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի եղբայրը’ Արմեն Չախալյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանը։ Արմեն Չախալյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար։
«Թեև Արմեն Չախալյանը դատարանում հայտարարեց, որ կապ չունի դեպքի հետ, սակայն դատարանը կալանավորելու որոշում կայացրեց՝ պնդելով, որ նա չի ընդունում իր մեղքը։ Արմեն Չախալյանը դատարանում հայտարարեց նաև դեմքին ստացած վնասվածքների մասին՝ նշելով, որ դրանք ստացել է ձերբակալման ժամանակ»,- ասաց Ստեփանյանը՝ հավելելով, որ այդ մասով դատարանը հետաքննություն կսկսի։
Առնոլդ Ստեփանյանի խոսքով՝ Վահագն Չախալյանի ընտանիքը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների պաշտպանին։
Նինոծմինդայի շրջանի Գոնդուրա գյուղում տեղի ունեցած միջադեպի ժամանակ հունիսի 28-ին հատուկ ջոկատայինների կողմից ձերբակալվել է ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի եղբայրը՝ Արմեն Չախալյանը: Նրան ձերբակալել են դիմակավոր և ավտոմատներով զինված հատուկ ծառայության աշխատակիցները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում