ՀՀ տարածքում առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի

ՀՀ տարածքում առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, Times.am: Հանրապետության տարածքում՝ ապրիլի 20-ին, կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում, 21-25-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը ապրիլի 22-23-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում՝ ապրիլի 20-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 21-25-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-17 մ/վ։

Հանրապետության տարածքում

Երևան քաղաքում

Հետևեք մեզ նաև Telegram-ում