Մալկոմ․ Կարծում եմ՝ Մեսսին կխաղա մինչև 40 տարեկանը

Մալկոմ․ Կարծում եմ՝ Մեսսին կխաղա մինչև 40 տարեկանը

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» կիսապաշտպան Մալկոմը խոսել է իր նախկին թիմակից, «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի մասին։

««Բարսելոնան» ընտանիքի պես էր ինձ համար։ Լեոն իրեն չէր պահում՝ որպես նախագահ։ Նա շփվում էր ակումբի անդամների հետ՝ որպես թիմի ավագ, տալիս էր մեզ հարցեր։ Մենք հանդիպումների ընթացքում հարցեր էինք բարձրացնում, որոնք էլ Մեսսին հասցնում էր նախագահին։

Ես կարծում եմ, որ Մեսսին կխաղա մինչև 40 տարեկանը։ Կորոնավիրուսը պետք է շուտ անցնի, որպեսզի մենք դարձյալ տեսնենք Մեսսիի խաղը»,-Մալկոմի խոսքն է մեջբերում SER Catalunya-ն։

Մալկոմը «Զենիթ» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը «Բարսելոնայից»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում