Փորձագետը ջավախահայերի վերջին ձերբակալությունների մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում
Նմանատիպ
Վրաստանում ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի եղբոր եւ մի քանի հայերի ձերբակալությունները քաղաքական ենթատեքստ չեն պարունակում: Հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ջավախայերի հարցերով փորձագետ Հայկազուն Ալվրցյանը: «Ես այս պահին որեւէ հիմք չունեմ այդ ձերբակալությունները որպես քաղաքական որակելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա՝ ընդգծելով, որ հարկավոր չէ ժամ? ?նակից շուտ դիտարկումներ անել: Նա նշեց, որ ճիշտ կլինի ժամանակից առաջ չընկնել եւ սպասել Վրաստանի իրավապահ մարմինների գնահատականին եւ նոր միայն եզրակացություններ անել՝ հավելելով, որ ձերբակալվածների մի մասն արդեն ազատ են արձակվել:
Անդրադառնալով Վահագն Չախալյանի հայտարարությանը, ըստ որի այդ ձերբակալությունները նախաձեռնել են Միխեիլ Սաակաշվիլու կողմանկիցները՝ նպատակ հետապնդելով սեպ խրել իր եւ Վրաստանի նոր կառավարության միջեւ, Ալվրացյանը նշեց, որ դա ընդամենը նրա կարծիքն է: «Դա Վահագն Չախալյանի մոտեցումն է, եւ ես կգերադասեմ այդ մասին ոչինչ չասել»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե Արմեն Չախալյանը չմասնակցեր այդ վիճաբանությանը, նրան չէին ձերբակալի: «Միգուցե նրանք այդպես մտածելու համար հիմքեր ունեն, սակայն ես այդպիսի հիմքեր չունեմ եւ այս պահին գնահատականներ չեմ հնչեցնի»,- ասաց նա:
Ըստ փորձագետի՝ առաջիկա տարիներին Ջավախքում արմատական փոփոխություններ չեն լինի: «Քանի դեռ Վրաստանը սերտորեն համագործակցում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, նրանց հետ տարբեր ծրագրեր է իրականացնում, Ջավախքում առկա լուրջ խնդիրներին ուշադրություն չի հատկացնի»,- ասաց բանախոսը: Նրա կարծիքով՝ ջավախահայերի խնդիրները պետք է համատեղ ծրագրերի միջոցով իրականացնեն Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունները, իսկ Վրաստանի կառավարության ուշադրությունն այս պահին կենտրոնացած է այլ հարցերի վրա: «Միգուցե առաջիկայում ինչ-որ ճանապարհների բարեկա րգման աշխատանքներ եւ նմանատիպ մանր գործեր Ջավախքում իրականացվեն, սակայն արմատական փոփոխություններ ես չեմ ակնկալում»,- ասաց Ալվրցյանը:
Ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի եղբայր Արմեն Չախալյանը Վրաստանի իրավապահ մարմինների կողմից բերման էր ենթարկվել հունիսի 29-ին: Նրան եւ եւս 30 հոգու ձերբակալել էին կենցաղային հողի վրա ծագած վիաբանությանը մասնակցելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում