Արթուր Աբրահամը երկարաձգել է պայմանագիրը. նա կաշխատի Sauerland Event-ի հետ մինչեւ 2015 թիվը
Նմանատիպ
Աշխարհի նախկին չեմպիոն հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը համաձայնության է հասել Sauerland Event փրոմոութերական ընկերության հետ եւ պլանավորում է իր առաջիկա մենամարտն անցկացնել Վիլբեֆերս Շիհեփոյի հետ Գերմանիայում օգոստոսի 24-ին:
Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, Աբրահամը դժգոհ էր իր հոնորարից: Նա անգամ սպառնում էր թողնել մեծ սպորտը:
Այժմ երկու կողմերը կարողացել են համաձայնության գալ: Երկուշաբթի օրը մարզիկը երկարաձգել է իր պայմանագիրը նշված ընկերության հետ մինչեւ 2015 թվականը: Այս մասին գրում է boxingscene.com կայքը:
«Այո, պայմանագիրը ստորագրվել է երկուշաբթի օրը: Ես կմենամարտեմ օգոստոսի 24-ին Շվերինում: Ես կցանկայանի հատկապես շնորհակալություն հայտնել իմ իրավաբանին, Քրիստոֆեր Շիքարդին: Ես ցանկանում եմ շարունակել իմ աշխատանքը իմ մարզիչի եւ Sauerland Event-ի հետ մինչեւ 2015 թվականը», Արթուր Աբրահամն ասել է գերմանական աղբյուրներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում