Արցախի նախագահը մի շարք նշանակումներ է արել
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:
Արթուր Պետրոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ։
Արայիկ Լազարյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ՝ ազատվելով Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից։
Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական՝ ազատվելով Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից։
Վահրամ Պողոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում