ԱԺ մամուլի ծառայությունը հերքել է «1in.am» լրատվական կայքի եւ «Ժամանակ» օրաթերթի հրապարակումները

Հ Ազգային ժողովի մամուլի ծառայությունն անդրադարձել է «1in.am» լրատվական կայքի եւ «Ժամանակ» օրաթերթի’ ԱԺ աշխատակազմի կողմից գնումների միջոցով ապարանքների կամ ծառայությունների ձեռքբերման վերաբերյալ հրապարակումներին: ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.

««1in.am» կայքի եւ «Ժամանակ» օրաթերթի ընթերցողներին նրանց կողմից շարունակվող միտումնավոր ապակողմնորոշումից եւ թյուրիմացություններից զերծ պահելու համար ստիպված ենք եւս մեկ անգամ անդրադառնալ Ազգային ժողովի աշխատակազմի կողմից գնումների միջոցով ապարանքների կամ ծառայությունների ձեռքբերմանը, այս անգամ՝ ավիատոմսերի մասով: Տեղեկացնենք, որ նշված ԶԼՄ-ների վերջին հրապարակման մեջ նշված ժամանակահատվածում ավիատոմսեր են ձեռք բերվել Եվրախորհրդարանի ԵՄ-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամների համար, այդ պատճառով էլ ? ?ճարումները կատարվել են ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված գումարներից: Ինչ վերաբերում է նշված ժամանակահատվածում ԱԺ պատվիրակությունների համար ձեռք բերված ավիատոմսերին, դրանք, ինչպես եւ նախկինում, գնվել են բացառապես մրցույթների միջոցով, գործուղումների համար նախատեսված գումարների հաշվին:

Հետագա թյուրըմբռնումներից խուսափելու նպատակով, առաջարկում ենք լրատվական դաշտի ու հատկապես «1in.am» կայքի եւ «Ժամանակ» օրաթերթի մեր գործընկերներին ավելի ուշադիր ծանոթանալ գնումների ոլորտը կարգավորող իրավական դաշտին եւ դրանց վերաբերյալ տեղեկատվություն պարունակող համապատասխան պաշտոնական կայք-էջին, ինչպես նաեւ համագործակցել մեզ հետ, ինչի պատրաստակամություն հայտնել ենք մշտապես»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում