19.1 C
Yerevan

Forbes-ը կազմել է կորոնավիրուսի առումով ամենաանվտանգ երկրների ցանկը. ո՞ր տեղում է Հայաստանը

Նմանատիպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում` Հունիսի 2-ի ցերեկը, 3-ին, 5-ի կեսօրից հետո առանձին...

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը տոն է նվիրել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերի երեխաներին

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան...

Կարիմ Բենզեման որոշում է ընդունել հեռանալ «Ռեալից»․ ESPN

Ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման որոշել է հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ Տեղեկությունը...

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Ամերիկյան հեղինակավոր Forbes պարբերականը ներկայացրել է կորոնավիրուսի տարածման առումով աշխարհի ամենաանվտանգ երկրների 100-յակը: Ուսումնասիրությունների արդյունքում Հայաստանն այս ցուցակում գտնվում է 81-րդ հորիզոնականում, որն ամենավատ ցուցանիշն է տարածաշրջանի երկրների շրջանում:

Զեկույցը կազմելիս հաշվի են առնվել երկրներում կարանտինի արդյունավետությունը, վարակման դեպքերի մոնիթորինգն ու հայտնաբերումը, առողջապահական համակարգի պատրաստվածությունը և կառավարության գործունեության արդյունավետությունը:

Այսպիսով, ըստ զեկույցի, կորոնավիրուսի կանխարգելման և կորոնավիրուսից զերծ մնալու առումով ամենաապահով երկիրը Շվեյցարիան է: Բացի Շվեյցարիայից, լավագույն տասնյակում են նաև Գերմանիան, Իսրայելը, Սինգապուրը, Ճապոնիան, Ավստրիան, Չինաստանը, Ավստրալիան, Նոր Զելանդիան և Հարավային Կորեան:

Վատագույն տասնյակում են Բրազիլիան, Մարոկկոն, Ալժիրը, Հոնդուրասը, Պարագվայը, Պերուն, Ինդոնեզիան, Կամբոջան, Լաոսը և Բահամյան կղզիները:

Հայաստանը, ինչպես նշվեց, զբաղեցնում է 81-րդ հորիզոնականը: Համեմատության համար նշենք, որ Թուրքիան 37-րդ տեղում է, Վրաստանը զբաղեցնում է 39-րդ հորիզոնականը, Ռուսաստանը 61-րդն է, Իրանը՝ 73-րդը, իսկ Ադրբեջանը՝ 75-րդը:

spot_imgspot_img