ՀՀ-ում երբեք այսքան երկար ժամանակ արգելված չի եղել ազատ հավաքների իրավունքը. Ռուբեն Մելիքյան
Կարդացեք նաև
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Մեկ ամիս առաջ մեր կազմակերպութունը խնդրագրով էր դիմել խորհրդարանի երկու ընդդիմադիր քաղաքական ֆրակցիաներին՝ առաջարկելով որ նրանք իրենց գործիքակազմերն օգտագործեն, նախագիծ ներկայացնեին, որ այս միջոցառումը վերացվեր, նրանք կարող էին ՍԴ դիմեն սահամանդրականությունը վիճարկելու: Այս մասին պրեսինգ հաղորդաշարի ժամանակ ասաց Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Մենք նրանցից պահանջում էինք զբաղվել քաղաքացիների խաղաղ հավաքների ազատությունից զրկելու հարցով: Երբևէ ՀՀ-ում, բացառությամբ 2008թ․ 20 օրվա, քաղաքացիները այսքան երկար ժամանակահատվածով՝ արդեն երեք ամիս և ավելի, տոտալ զրկված չեն եղել խաղաղ հավաքների ազատությունից: Սա անթույլատրելի վիճակ է իրավապաշտպանական տեսանկյուից և սա է պատճառը, որ մեկ ամիս առաջ բարձրաձայնում էինք, ասում էիք այս մասին, բայց ես որոշեցի որ պետք չէ բավարարվել միայն խոսք ասելով և բարձրաձայնելով և այս միայնակ ակցիան նախաձեռնեցի»,– ասաց նա:
Մելիքյանը նշեց, որ գուցե այս խայտառակ անհամաչափությունն այսքան ցցուն չերևար, եթե իշխող քաղաքկան ուժը բավարարվեր բացառապես համավարակով պայմանավորված միջոցառումներով: «ԱԺ-ն, օրինակ, բացառապես քննարկեր այն օրենքները, որոնք պայմանավորված են համավարակի հաղթահարմամբ, բացառապես համավարակով պայմանավորված միջոցառումներ արվեր, բայց իշխող ուժը կարծես առիթն օգտագործում է, որ խաղաղ հավաքների ազատությունը տոտալ արգելված է և տարբեր վիճելի միջոցառումներ է անցկացնում. օրենքներ է ընդունում, կոնվենցիաներ է բերում քննարկման վավերացնում, ըստ շատերի, քաղաքական բնույթի հետապնդումներ է, քրեական գործեր է սկսում և այլն: Այսինքն՝ իրականացնում է այն ամենը, ինչն իրեն թույլ կտար դիկտատորական պետությունն այն պայմաններում, երբ խաղաղ հավաքների ազատությունը արգելված է»,- ընդգծեց նա:
Մելիքյանի խոսքով՝ այս էր պատճառը, որ ինքը միայնակ ակցիա արեց, որին հետո միացան մարդիկ, որոնց մի մասին չի էլ ճանաչում ու էլի միայնակ ակցիա էին անում իրարից 10 մետր հեռու կանգնած: «Հիմա մեր արա՞ծն էր հակահամաճարակային տեսանկյունից սխալ, թե՞ այն, որ այդքան մարդ հավաքվեցին մեզ տարան բաժին, հետո ուրիշ մարդիկ հավաքվեցին, որ բողոքում, ասում էին՝ ինչու եք այս մարդկանց բաժին տանում, նրանց էլ տարան բաժին, ո՞րն էր ավելի հակահամաճարակային պայմանների տեսանկյունից ընդունելի»,– հարցրեց նա:
Նրա խոսքով՝ փաստաբանները, որոնք ցանկացել են իրեն իրավաբանական օգնություն ներկայացնել, նրանք էլ վարչական ձերբակալման են ենթարկվել: «Էլի զավեշտալի իրավիճակ եղավ, երբ բերման ենթարկվելուց հետո ազատ արձակվածը, ով 4 ժամ նույն դիմակով էր եղել, հանել է դիմակը, եկել են նորից են բերման են ենթարկել՝ դիմակ չկրելու համար: Ես էլ փաստաբանն էի»,- պատմեց նա:
Մելիքյանը նշեց, որ իրենք ձերբակալված են եղել, արձանագրություն է կազմվել, հետո պետք է լինի դատական նիստ: «Իբր մենք չենք կատարել ոստիկանության օրինական պահանջը: Մենք պնդել, պնդում ու պնդելու ենք՝ այդ պահանջները օրինական չէին, մենք պարտավոր չէինք դրանց ենթարկվել»,- ասաց Մելիքյանը:
Ըստ նրա՝ անգամ արտակարգ դրության ժամանակ նման ձևով խաղաղ ակցիան չպետք է դադարեցվի, դա օրինական չէ, բացի այդ անհամաչափ են եղել ոստիկանության գործողությունները, հակասահմանադրական է քաղաքացուն այսքան երկար ժամանակ զրկել խաղաղ հավաքներից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում