«Փաստ». ԲՀԿ ղեկավարի հարցով ԱԺ նիստից առաջ «Իմ քայլում» խնամքով «աշխատել են» պատգամավորների հետ

«Փաստ». ԲՀԿ ղեկավարի հարցով ԱԺ նիստից առաջ «Իմ քայլում» խնամքով «աշխատել են» պատգամավորների հետ

«Երեկ ԱԺ-ն հավանություն տվեց «Բարգա­վաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությու­նից զրկելուն համաձայնություն տալու վերա­բերյալ գլխավոր դատախազի միջնորդու­թյուններին:

Ավելի ստույգ, ոչ թե Ազգային ժո­ղովը, այլ միայն Նիկոլ Փաշինյանի խմբակ­ցությունը: Ու թեպետ արտաքուստ խմբակ­ցությունը քվեարկել էր միաձայն, սակայն իրականում բավականին խորքային խնդիր­ներ են եղել: «Փաստ» թերթի տեղեկություն­ներով, նիստից առաջ խնամքով «աշխատել են» պատգամավորների, հատկապես կասկածելիների հետ, որպեսզի «անակնկալներ չլինեն»:

Մեր աղբյուրները պնդում են նաև, որ «Իմ քայլը» խմբակցության մեջ բավակա­նին դժգոհություններ կան, ընդ որում, ոչ մի­այն այս վերջին օրերի իրադարձությունների հետ կապված: Մի շարք պատգամավորներ նույնիսկ նեղ շրջապատում քանիցս դժգոհել են, որ ստիպված են սոցցանցերում տարբեր ստատուսներ գրել, նյութեր տարածել, այս կամ այն, մեղմ ասած, տարօրինակ որոշում­ները հրապարակային պաշտպանել, ինչի համար պարզապես ամաչում են:

Ի դեպ, նման դժգոհությունների մասին տեղեկու­թյուններ կան ոչ միայն օրենսդիր մարմնի անդամների, այլև գործադիրի մի շարք ներ­կայացուցիչների առումով»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում