«Հրապարակ». Դիմակամոլություն. Աղաջանյանը առաջարկել է տեսագրություններով հայտնաբերել դիմակ չդնողներին
Կարդացեք նաև
«Մեր ձեռքում է հայտնվել կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ստորագրությամբ պաշտոնական գրությունը՝ ուղղված «պետական մարմինների ղեկավարներին»։
Հունիսի 4-ին Աղաջանյանը՝ վարչապետի հանձնարարությամբ, գրություն է ուղարկել պաշտոնյաներին՝ առաջարկելով «ստուկաչություն» անել իրենց աշխատակիցների դեմ։
Նայել տեսախցիկների ժապավենները և հայտնաբերել այն աշխատակիցներին, որոնք միջանցքներում և աշխատասենյակներում առանց դիմակների են եղել։
Այդ «հանցագործների» ցանկը ներկայացնել իրենց, որ պատժեն։ Իսկապես, իշխանությունների «դիմակամոլությունն» արդեն ծայրահեղ, հիվանդագին դրսևորումներ է ունենում։ Կարելի է կարծել՝ դիմակը քովիդ-19-ի վակցինան է կամ բալասանը, իսկ դիմակ չկրողներին հայտնաբերելը, փաստորեն՝ մեր իշխանությունների միակ զբաղմունքը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում