«Իրատես». Նիկոլի գաղտնիքը
Նմանատիպ
Որքան էլ արտառոց թվա, Նիկոլի գաղտնիքն առնչվում է Արցախյան խնդրին: Բավականին լուրջ հաշվարկով իշխանության բերված՝ անչափ ուրույն մատրիցա, անցյալ, գենոմ. ամբիցիաներ, ուղեղային «դասավորություն», փողի՝ նյութականի նկատմամբ խիստ ընդգծված, գյուղացու խորամանկության խորքով, մարդասիրությունից, ներելու կարողությունից իսպառ զուրկ, լոկ օգտաշահ հաշվարկի «տրցակ» երբեմնի խմբագիրը, փաստորեն, ձեռնտու «զոնա» է բոլորի համար:
Թե արտաքին, թե ներքին քաղաքական «վերադասավորության» տեսանկյունից: Ով է նրան «մտահղացել». կամ էական չէ, կամ շատ էական է, այնուհանդերձ. նրա «պարամետրերը» համապատասխանում են խաղին առավել, քան կարելի էր պատկերացնել:
Այսպիսով, «թավշյա հեղափոխության» գլխին հայտնված գյուղացի Համբոյի արտաքինով իջևանցի տղայի հեղափոխության «հայրերը» հընթացս տեղավորեցին նրան մի կողմից Վազգեն Սարգսյանի, մյուս կողմից Մոնթեի կերպարի մեջ, ինչը համբոյական նրա արտաքինը դարձրեց ուղղակի կոսմետիկ, եթե չասենք՝ մասամբ փնթի ու անհամոզիչ. ու արդեն երկու տարի նրան նայող մարդիկ երազում են՝ երնեկ մաքրեր մորուքը, դառնար գեթ քիչ հասկանալի-ընկալելի գոյ: Դե պարզ է՝ մորուքը ևս Արցախի «մասին» էր:
Նրա վրա խաղադրույք դրած Արևմուտքը, իրականում՝ իսրայելա-ամերիկա-բրիտանական, այն է՝ գլոբալիստական շերտը, խաղարկում էր երկու սցենար: Արցախյան, «դարի գործարքի»՝ պաղեստինյան սցենարի մեղմ կատարումով և Ռուսաստանի ազդեցության դաշտից Հայաստանի դուրսբերում:
Լինենք անկեղծ, վերջին «իդեան»՝ Ռուսաստանից «ազատականացումը», ինչ-ինչ քայլերով իրականացվում է՝ հետ-առաջի սկզբունքով, ատոմակայանի փակման սպասում, ռուսական հեռուստաեթերի փակման սպասում, Ախուրյանի վրայով դեպի Թուրքիա կամուրջ առանց ռուսական սահմանապահների՝ հայոց պատմական հող այցելության թույլտվությամբ, և այդպես շարունակ: Բայց՝ դեռևս սպասման մակարդակով:
Արցախի հարցում էլ՝ ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանին «տեղապահ» «նշանակելով»:
Ռուսական հետաքրքրություններն էլ բավականին հետաքրքիր դրսևորում ունեն, հետ առաջի-սկզբունքով, հիմա իշխանությունները ելքեր են փնտրում ռուսական հեռուստաալիքների «վերականգնման», անհամբեր սպասում են՝ Պուտինն ինչ արդյունքներ է ունենալու հանրաքվեի ու իր նոր ընտրության մասով, ու ոտքը կախ գցած, փորձում հասկանալ՝ ինչ են անելու հետայսու:
Ներքաղաքական մասով, տեղի է ունենում անտինիկոլական ուժերի ինչ-որ համախմբում, հետո՝ տրոհում. ցանցային պայքարի առկայծում-մարում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում