Հռոմի պապը կաղոթի Միջերկրականում խեղդված աֆրիկացի միգրանտների համար
08/07/2013 12:39
Նմանատիպ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կմեկնի իտալական Լամպեդուզա կղզի՝ աղոթելու այն աֆրիկացիների համար, ովքեր ներգաղթի ճանապարհին խեղդվել են եվրոպական ափերի մոտ։ Պապը փոքրիկ նավակին նստած աղոթք կկարդա Միջերկարական ծովում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ BBC-ն գրում է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կհանդիպի նաև միգրանտներին, ովքեր կարողացել են հասնել Լամպեդուզա։ Պապ ընտրվելուց հետո սա Ֆրանցիսկոսի առաջին պաշտոնական այցն է Հռոմի սահմաններից դուրս։
Արգենտինացի 76-ամյա կարդինալ Խորխե Մարիա Բերգոլիոն Հռոմի պապ է ընտրվել մարտի 13-ին: Նա կաթոլիկ եկեղեցու 266-րդ առաջնորդն է: Առաջին անգամ է, որ Հռոմի Պապը Եվրոպայից չէ, և առաջին պապն է, որ ընտրել է Ֆրանցիսկոս անունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում