ՖԻՖԱ-ն ներկայացրել է Քաթարի՝ աշխարհի 2022 թվականի առաջնության օրացույցը

ՖԻՖԱ-ն ներկայացրել է Քաթարի՝ աշխարհի 2022 թվականի առաջնության օրացույցը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.am: ՖԻՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է գալիք աշխարհի առաջնության օրացույցը, որը կանցկացվի 2022 թվականին Քաթարում։

Բացման խաղը պլանավորվում է անցկացնել 2022-ի նոյեմբերի 21-ին Էլ-Հաուր քաղաքի «Ալ Բեյթ» մարզադաշտում։ Այն տեղավորում է 60 հազար հանդիսական։ Տանտերը կլինի Քաթարի հավաքականը։

Խմբային փուլը կձգվի մինչև դեկտեմբերի 2-ը, իսկ արդեն հաջորդ օրը կսկսվի 1/8 եզրափակիչը, որի վերջին խաղերը կկայանան դեկտեմբերի 6-ին։ Դեկտեմբերի 9-ին և 10-ին կանցկացվեն քառորդ եզրափակչի հանդիպումները, իսկ 13-ին ու 14-ին՝ կիսաեզրափակիչները։

Վերջապես, առաջնության եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին Լուսաիլե քաղաքի համանուն մարզադաշտում, որը տեղավորում է 80 հազար հանդիսական։ Երրորդ տեղի համար պայքարող թիմերի միջև խաղը կկայանա մեկ օր շուտ Դոհայի «Խալիֆա» մարզադաշտում, որը տեղավորում է 45 հազար երկրպագու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում