Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այցելել է 4-րդ և 5-րդ զորամիավորումներ

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն օգոստոսի 1-ին շրջայց է կատարել 4-րդ և 5-րդ զորամիավորումներ: Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ն։
Շրջայցի ընթացքում ստուգվել են զորամիավորումների զորամասերի պատրաստության և պատրաստականության աստիճանը, իրականացված միջոցառումները, տարբեր իրադրություններում հրամանատարների գործելու և ստորաբաժանումների գործողությունները ղեկավարելու կարողությունները։
Զորամիավորումների հրամանատարները ԶՈւ գլխավոր շտաբի պետին զեկուցել են սահմանագոտում տիրող իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի և ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին:
Այցի ավարտին գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը համապատասխան հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում