Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ․ երկրու երկրների առաջնորդները քննարկել են Լիբիայում և Սիրիայում տիրող իրավիճակը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Կրեմլի մամուլի ծառայությանը։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, որի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է հրավիրվել լիբիական ճգնաժամի խնդրի վրա։ Կրկին ընդգծվել է Բեռլինյան համաժողովի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2510 բանաձևի համաձայն՝ հակամարտող կողմերի միջև ուղիղ բանակցությունների և կրակի դադարեցման համար իրական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, նախագահները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը՝ շեշտելով ահաբեկչության դեմ պայքարում համատեղ ջանքերի ներդրումն ակտիվացնելու անհրաժեշտությունը։ Առաջնորդները պայմանավորվել են Իդլիբի դեէսկալացիոն գոտու վերաբերյալ ռուս-թուրքական պայմանավորվածությունների կատարման շրջանակում հետագա համակարգման շուրջ։
Նախագահները նաև միջազգային արդի այլ հարցեր են քննարկել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում