Սեպտեմբերի 15-ից բուհերը կվերսկսեն դասապրոցեսը
17/08/2020 19:45

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Որոշում է կայացվել վերսկսել դասապրոցեսը նաև բուհերում:Այս մասին գրառում էկատարել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
Սեպտեմբերի 1-ին դասապրոցեսը կմեկնարկի միայն բակալավրի առաջին կուրսի ուսանողների համար: Դասերի մեկնարկի կարգի և դասացուցակների մասին տեղեկացեք բուհերի պաշտոնական կայքերից:
Մյուս բոլոր ուսանողների համար դասերի մեկնարկը տրվելու է սեպտեմբերի 15-ից:
Բուհերի ղեկավարների հետ հանդիպման արդյունքում նաև արձանագրվել է, որ բուհերը յուրաքանչյուրն է որոշելու դասապրոցեսի կազմակերպման եղանակը` այն իրականացնելով հիբրիդային եղանակով` առկա և հեռավար: Մանրամասները բուհերը կհրապարակեն իրենց կայքերում և դասացուցակի մասին կհայտնեն լրացուցիչ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում