Եգիպտոսի ժողովուրդն ինքը պետք Է վճռի իր ճակատագիրը. Սերգեյ Լավրով
Նմանատիպ
Եգիպտոսի ժողովուրդն ինքը պետք Է վճռի իր ճակատագիրն ազգային երկխոսության հիման վրա: Այդ մասին հուլիսի 11-ին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Մալայզիայի իր պաշտոնակից Անիֆ Ամանի հետ կայացած բանակցությունների արդյունքները, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
«Մենք շահագրգռված ենք, որ Եգիպտոսում կայունություն հաստատվի, ինչպես նաեւ ողջ այդ տարածաշրջանում, որն այժմ լուրջ ռիսկեր Է ստեղծում միջազգային հարաբերությունների համար,-նշել Է նա: – Ընդ որում՝ ռիսկերը երկարաժամկետ են»: «Եգիպտոսը տարածաշրջանի ամենախոշոր երկիրն Է, եւ այն բանից, թե ինչպես կզարգանա այնտեղ իրադրությունը, կախված կլինի իրադարձությունների զարգացումն ամբողջ տարածաշրջանում եւ իսլամական աշխարհում»,-պարզաբանել Է ՌԴ արտգործնախարարը:
Բացի այդ, Սերգեյ Լավրովը հույս Է հայտնել, որ Եգիպտոսում ազատ ընտրությունների անցկացումը հաջողությամբ կպսակվի: «Հուսով ենք, որ բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են ազգային երկխոսության ծավալմանը, իրադրության կայունացմանը, անցումային շրջանի միջոցառումների իրականացմանը եւ ազատ ընտրությունների անցկացմանը, հաջողությամբ կպսակվեն»,-ասել Է նա:
Ավելի վաղ նույնպես ՌԴ-ի արտաքին գործերի նախարարը հայտարարել Էր, որ Ռուսաստանը պաշտպանում Է Եգիպտոսի ղեկավարության՝ երկրում բռնությունների դադարեցմանը եւ ազատ ընտրությունների անցկացմանը նախապատրաստվելուն ուղղված ջանքերը: «Մենք պաշտպանում ենք բոլոր այն ջանքերը, որոնք նպատակամղված են բռնության եւ առճակատման ցանկացած դրսեւորումների դադարեցմանը, իրավիճակի կայունացմանը, իրադրությունը շուտափույթ քաղաքական գործընթացի հուն տեղափոխելուն, ինչը թույլ կտա թափանցիկորեն եւ համակողմանիորեն նախապատրաստել ու անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ»,- ասել Է նա:
Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը օրերս հրամանագիր է հրապարակել, որով սահմանվում են նոր նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետները: Փաստաթղթի համաձայն՝ 15 օրվա ընթացքում կհրավիրվի Սահմանադրական ժողով, որը կզբաղվի երկրի հիմնական օրենքում փոփոխությունների նախապատարստմամբ: Այնուհետեւ այդ փոփոխություններին պետք է հավանություն տրվի հանրաքվեում, որն անհրաժեշտ է անցկացնլ չորս ամսվա ընթացքում: Դրանից հետո եկող տարվա փետրվարին Եգիպտոսում պետք է կայանան խորհրդարանական ընտրություններ:
Եվ միայն այն բանից հետո, երբ երկրում կհայտնվի լիարժեք գործող խորհրդարան, կհայտարարվի նախագահական ընտրությունների մասին
Հետևեք մեզ նաև Telegram-ում