Սնանկ ճանաչված ԲՀԿ-ական պատգամավորը երկրից հեռանալու մտադրություն ունի
12/07/2013 10:36
Նմանատիպ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ստեփանյանը, ով վերջին շրջանում լուրջ խնդիրներ ունի իր բիզնեսում, մտերիմների շրջանում դժգոհելով ստեղծված վիճակից, ասել է, թե երկրից արտագաղթելու մտադրություն ունի: Ստեփանյանը Վճռաբեկ դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել: Բանն այն է, որ ԲՀԿ-ական պատգամավորը վարկ էր վերցրել սույն բանկից և չէր կարողացել կատարել ստանձնած պարտավորությունները: ՎՏԲ-ն անցյալ տարեվերջին հայց էր ներկայացրել դատարան՝ Ստեփանյանի հարկադիր սնանկության պահանջով:
Պատգամավորը նախկինում հերքել էր, որ վարկ է վերցրել: Իսկ երեկ արդեն նրա հետ խոսել ընդհանարապես հնարավոր չէր. նրա բջջային համարն այլևս գոյություն չուներ: «Հայկական ժամանակ»-ը նշում է, որ Ստեփանյանն, ըստ իր մերձավորների, խորը ընկճախտի մեջ է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում