Թբիլիսիի կենտրոնում պայթյուն է որոտացել․ 1 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ վիրավորվել (լուսանկարներ)
04/09/2020 19:23
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում գտնվող Dejavu ակումբում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երեքը վիրավորվել են։ Տուժածներից մեկը գտնվում է ծանր վիճակում, Վրաստանի Առաջին ալիքին հղումով գրում է meduza.io-ն։
Պայթյունը տեղի է ունեցել Թբիլիսիի ֆիլհարմոնիայի շենքի մոտ՝ Մերաբ Կոստավա փողոցում։ Պայթյունի ալիքը կոտրել է մոտակա տների ապակիները։
«Նովոստի Գրուզիա»-ի տեղեկություններով՝ ակումբի շենքում վերանորոգման ժամանակ պայթել է թթվածնային բալոնը։
Տուժածներին տեղափոխվել են հիվանդանոցներ։ Ըստ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների՝ նրանցից մեկի վիճակը ծանր է։
Ներկայում Մերաբ Կոստավա փողոցը փակ է։ Դեպքի վայրում շարունակում են աշխատել հրշեջ-փրկարարները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում