Ադրբեջանցիներին նախապատրաստում են հեղափոխության
12/07/2013 13:52
Նմանատիպ
Ադրբեջանի տարբեր շրջաններում շարունակվում են կոչերը ուղղված իշխանությունը տապալելուն: Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, հակաիշխանական կոչերով թռուցիկները փակցվում են Աբշերոնի շրջանի տարբեր բնակելի շենքերի բնակարանների դռներին:
Թռուցիկնենրի վրա գրված է. «Դու իշխանության աղբյուրն ես», «Մի վախեցիր իշխանությունից», «Բողոքիր իշխանությունների դեմ», «Փոխիր իշխանությունը»:
Աբշերոնի ոստիկանության աշխատողները հայտնել են, որ տեղյալ չեն, թե ով է այս նախաձեռնության հեղինակը:
Ավելի վաղ նման կոչերով թռուցիկներ էին հայտնվել Բաքվի «Գյանջլիկ» մետրոյի կայարանում
Հետևեք մեզ նաև Telegram-ում