Հազարավոր կալանավորներ հացադուլ են անում Կալիֆոռնիայի բանտերում
Նմանատիպ
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի ուղղիչ գաղութներում անժամկետ հացադուլ Է հայտարարել մոտավորապես 30 հազար մարդ: Այդ մասին հաղորդել Է Prisoner Hunger Strike Solidarity կազմակերպության կայքը, որը պաշտպանում Է կալալանորների շահերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Պաշտոնական իշխանությունները հայտարարել են, որ հացադուլին մասնակցել Է ավելի քան 12 հազար մարդ: Կալանավորների գլխավոր պահանջն բանտային ռեժիմի բարելավումն Է, ներառյալ իրենց տրվող կերակուրը եւ բանտերում վերականգնողական ծրագրերի իրագործումը:
Նահանգի բանտային վարչակազմի ներկայացուցիչները հաստատել են զանգվածային հացադուլի փաստը, նշելով, որ մոտավորապես 12 հազար 400 կալանավորներ երեք օր կերակուր չեն ընդունել, իսկ հուլիսի 11-ին 1,3 հազար բանտարկյալներ բողոքի ակցիայի շրջանակներում հրաժարվել են աշխատել:
Կալիֆոռնիայի նահանգի պատիժների իրականացման եւ կալանավորների վերականգնման գերատեսչության ներկայացուցիչները հրաժարվել են լրագրողներին հայտնել, թե որ բանտերում են տեղի ունենում հացադուլները: Գերատեսչության ներկայացուցիչ Դեբորա Հոֆմանը նշել Է, որ հացադուլները կազմակերպվել են «բանտային ելուզակախմբերի» ղեկավարության կողմից, եւ եթե նշենք այն բանտերը, որտեղ նմանօրինակ ակցիաներ չկան, ապա դա կարող Է սպառնալիքի տակ դնել կալանավորներին, նշում Է Los Angeles Times թերթը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում