The Atlantic-ը սկանդալային բացահայտումներ է արել ալիեւների կլանի ունեցվածքի մասին
Նմանատիպ
Ադրբեջանի իշխանության գլուխ կանգնած Ալիևների ընտանիքը տնօրինում է կովկասյան մի պետության հիմնական ունեցվածքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է The Atlantic պարբերականի հրապարակած հոդվածում, որով բացահայտվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին և մասնավորապես նրա որդուն’ Հեյդար Ալիևին, և դուստրերին պատկանող սեփականությունները:
Արդեն 11 տարեկանում Ադրբեջանի նախագահի որդին 44 միլիոն դոլարի առանձնատներ է ձեռք բերել Դուբայում գտվող Palm Jumeirah արհեստական կղզում: Washington Post-ի թղթակից Էնդրյու Հիգգինսի բացահայտման համաջայն’ 44 միլիոն դոլարը «մոտավորապես հավասար է Ադրբեջանի միջին քաղաքացու 10 հազար տարվա աշխատավարձին»: Իսկ Ալիևի երեք զավակներն իրենց անուններով ընդհանուր 75 մլն դոլարի անշարժ գույք ունեն Դուբայում: «Ինչն, իհարկե, տպավորիչ է’ հաշվի առնելով, որ նրանց հոր տարեկան պաշտոնական եկամուտը, որպես պետական ծառայող, կազմում է ընդամենը 228 հազա? ? դոլար»,- գրում է հոդվածագիրը:
Ձեռք բերված փաստաթղթերի համաձայն’ նոյեմբերի 15-ին Ադրբեջանի քաղաքական դինաստիայի հավանական ժառանգորդ Հեյդար Ալիևը ներգրավվել է նաև բանկային գործառնությունների մեջ. նա տնօրինում է հայրական ընկերությունը, որն օֆշորային դուստր ձեռնարկության միջոցով սեփականացրել է ռուսական VTB բանկի ադրբեջանական մասնաճյուղի գրեթե կեսը: Ռուսաստանի երկրորդ խոշորագույն բանկ VTB-ն, որի 75 տոկոսը պատկանում է ռուսական կառավարությանը, նաև Երկիր մոլորակի ամենաարագ աճող ֆինանսական հաստատություններից է և իր մասնաճյուղերն ու? ?ի աշխարհի 19 երկրներում:
Երկրորդ խնդիրն այն է, որ Ադրբեջանի «ազգային ապահովության հիմնադրամն» այս տարվա մայիսին 500 մլն դոլար է ներդրել VTB-ի «երկրորդական հրապարակային առաջարկում»: Այն միացել է Քաթարի և Նորվեգիայի «ազգային ապահովության հիմնադրամներին», եւ երեքը միասին ձեռք են բերել ընդհանուր ԻՀՀ-ի 55 տոկոսը: «Մենք միասին աշխատել ենք (Ադրբեջանի ազգային ապահովության հիմնադրամի հետ) Մոսկվայում անշարժ գույքի ոլորտում ներդրման շուրջ. նրանք ստրատեգիական որոշո ւմ են կայացրել ներդրումներ կատարել մեր բանկում և դառնալ VTB-ի գործընկեր»,- ասել է VTB-ի գլխավոր ֆինանասական տնօրեն Հերբերտ Մուսը:
Ներկայացվում է նաեւ Պանամայի կորպորատիվ ռեեստրի և ֆինանսական փաստաթղթային բաց աղբյուրների տվյալները, որոնց համաձայն’ 2009 թվականի նոյեմբերի 9-ին Ataholding բաց բաժնետիրական ընկերությունը, որ կառավարում է Ադրբեջանի խոշորագույն բանկերից AtaBank-ի կողմից, ձեռք է բերել VTB-ի ադրբեջանական մասնաճյուղի 48.99 տոկոսը: Մնացած 51 տոկոսը գլխավորապես պատկանում է ռուսական կառավարությանը: 2009 թվականի դեկտեմբերի 31-ին AtaBank-ի կատարած ներդրումը գնահատվել է 10,887,310 ադրբեջանական մանաթ, որն այսօրվա փոխարժեքով 13.8 միլիոն դոլար է:
Ataholding-ի 51 տոկոսը պատկանում է Պանամայում գրանցված «Hughson Management Inc.» ստվերային ընկերությանը, որից, ընկերության 2009 թվականի ֆինանսական զեկույցը ցույց է տալիս, Հեյդար Ալիևը որոշիչ շահույթ է ստանում: Զեկույցում, որ ներկայումս տեղադրված է ընկերության պաշտոնական կայքում, գրված չէ նախնական տարբերակի այն տողը, ուր բացահայտ նշվում էր, որ ««Գրուփ»-ի անմիջական սեփանականատերն է «Hughson Management Inc»-ը’ Պանամայի Հանրապետության հարկատու: «Գրուփ»-ը բացառապես վերահսկվում է Հեյդար Ալիևի կողմից»:
«Ի նկատի ունենալով, որ երկու հայտնի Հեյդար Ալիև կա Ադրբեջանում’ դժվար թե (թեև ոչ անհանրին’ հաշվի առնելով, որ Ադրբեջանն աշխարհի ամենակոռումպացված երկրներից է) 2003 թվականին մահացած ավագ Հեյդար Ալիևը կարողանար բանկերի սեփականատեր դառնալ իր մահվանից հինգ տարի անց»,- գրում է The Atlantic-ը:
«Hughson Management» ընկերության նախագահը և գլխավոր հաշվապահը Հեյդար Ալիև կրտսերի քույրերն են: «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Խաթիջա Իսմայիլովան 2011-ին սկանդալային բացահատում էր արել’ պարզելով, որ քույրերը կապված են նաև «Ազերֆոն» տելեկոմի հետ: Դրանից հետո սկսվել են պետական հետապնդումները լրագրողուհու հանդեպ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում