Ռուսաստանում ՍՈՒ-30 ռազմական ինքնաթիռ է կործանվել
22/09/2020 16:50
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ՌԴ Տվերի մարզում ՍՈՒ-30 ռազմական ինքնաթիռ է կործանվել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ Արևմտյան ռազմական շրջանի մամուլի ծառայությանը:
Ինքնաթիռի անձնակազմին հաջողվել է անվնաս դուրս նետվել ինքնաթիռից, նրանք տեղափոխվել են օդանավակայանի բազա:
«Ինքնաթիռն ընկել է անտառապատ տարածքում: Հողի վրա ոչ մի ավերածություն չկա: Վթարի պատճառներն ու հանգամանքները պարզելու համար հանձնաժողով է ուղարկվել վթարի վայր»,-ասված է հաղորդագրությունում:
Վթարված ինքնաթիռը ծրագրային ուսումնական թռիչք էր իրականացնում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում