Հռոմի պապը Բրազիլիա մեկնելու համար հրաժարվել Է հատուկ պայմաններից

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հրաժարվել Է Բրազիլիա կատարելիք իր առաջիկա թռիչքի կազմակերպման ընթացքում Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետի համար սահմանված բոլոր հատուկ միջոցներից, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Մեքսիկայի զանգվածային լրատվամիջոցներին: Հավատարիմ մնալով կենցաղում համեստության սկզբունքին՝ քահանայապետը որոշել Է չօգտվել կարգավիճակով իրեն հասնող մահճակալից Alitalia ավիաընկերության այն ինքնաթիռում, որը  նրան կհասցնի Բրազիլիա:

Միակ բանը, որին համաձայնել Է Ֆրանցիսկոսը, առաջին կարգով թռչելն Է, եւ այն Էլ երկար հորդորումներից հետո: Նրա օգնականների վճռորոշ փաստարկներից մեկը դարձել Է այն հանգամանքը, որ առաջին կարգում նրա ոտքերը շատ չեն հոգնի, որովհետեւ բազկաթոռների միջեւ տարածությունն ավելի մեծ Է, քան տուրիստական կարգում:

Բրազիլիա Հռոմի պապի այցի հիմնական նպատակը մասնակցությունն Է Երիտասարդության համաշխարհային օրվա բացմանը, միջոցառում, որը հուլիսի 23-ից մինչեւ 28-ը տեղի կունենա Ռիո դե Ժանեյրոյում:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում