Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ կարճաժամկետ այցագրերը կարող են չեղյալ հայտարարվել մինչեւ տարեվերջ
Նմանատիպ
Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ կարճաժամկետ ուղեւորությունների համար անայցագիր ռեժիմ սահմանելու ուղղությամբ կատարվող նախապատրաստական ամբողջ աշխատանքը կարող Է ավարտվել արդեն մինչեւ ընթացիկ տարվա վերջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 13-ին հայտարարել Է Եվրոպական միությանն առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չուժովը:
«Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ գոյություն ունի «Անայցագիր ռեժիմին անցնելու համատեղ քայլեր» փաստաթուղթը. այսօրվա դրությամբ այդ քայլերը գործնականում կատարված են երեք քառորդով, եւ այդ աշխատանքը մինչեւ ընթացիկ տարվա վերջն ավարտելու իրական հեռանկարներ կան»,-ասել Է Վլադիմիր Չիժովը «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանին տված հարցազրույցում: Ընդսմին նա նշել Է, որ «խոսքը միայն կարճաժամկետ ուղեւորությունների մասին Է»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում