Բակո Սահակյանը հանձնարարականներ է տվել համաբանակային հավաքի պատշաճ կազմակերպման ուղղությամբ
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 15-ին ներկա է գտնվել պլանային համաբանակային հրամանատարական հավաքին եւ հանդես եկել ելույթով:
Ինչպես «Times.am»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, իր խոսքում Արցախի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը բանակաշինության գործընթացը որակել է որպես մեր պետության կենսագործունեության առանցք? ?յին ուղղություններից մեկը՝ ընդգծելով, որ առանց հզոր ու մարտունակ զինված ուժերի անհնարին է պատկերացնել հայոց անկախ պետականությունն ու նրա հուսալի ապագան: Բակո Սահակյանը նշել է, որ հենց այս խորին գիտակցությամբ է արվում եւ այսուհետ էլ կարվի հնարավոր ամեն ինչ’ զինված ուժերի մարտունակության հետեւողական բարձրացման, տեխնիկական հագեցվածության արդիականացման, բանակի ոգին անսասան պահելու, Հայրենիքի պաշտպանների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ:
Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել զինված ուժերի բարձրագույն հրամկազմին՝ համաբանակային հավաքի պատշաճ կազմակերպման ուղղությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում