Պուտինն ու Փաշինյանը քննարկել են իրավիճակն Արցախում
29/09/2020 21:11
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչպես տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ:
«Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի քննարկումը: Վլադիմիր Պուտինը լուրջ մտահոգություն է հայտնել՝ կապված շարունակական մարտական գործողությունների հետ: Ընդգծվել է հակամարտող կողմերի միջև հրադադարի և ճգնաժամի ապաէսկալացման նպատակով միջոցառումների ձեռնարկման խիստ անհրաժեշտությունը»,– ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում