Թուրքիայի ասորիները մայրենի լեզվով կրթություն են պահանջում
Նմանատիպ
Թուրքիայի Մարդին շրջանում բնակվող շուրջ 3 հազար ասորի պահանջում են մայրենի լեզվի դասընթացներ տարրական դպրոցներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական aykiridogrular.com կայքը: Երկու տարի առաջ մարդինցի ասորիներն այս հարցով դիմել էին Թուրքիայի ազգային կրթության նախարարություն, որը, սակայն, մերժել էր նրանց պահանջը:
Մարդինի ասորական վանքի և եկեղեցական հիմնադրամի ղեկավար խորհրդի անդամ և փոխնախագահ Յըլմազ Հիչբեզմեզը, խսելով այս թեմայի կապակցությամբ, նշել է, որ չնայած իր պատկառելի տարիքին, մայրենի լեզվով գրել-կարդալ չգիտի: «Կարծում եմ, որ մեր երեխաներն իրավունք ունեն սովորել, գրել և կարդալ ասորերեն: Ցանկանում ենք, որպեսզի Մարդինի ցանկացած դպրոցում բացվեն ասորերենի դասընթացներ, մեր երեխաները և թոռները սովորեն ասորերեն»,- նշել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում