Ռուս ռոք երգչուհի Յուլյա Չիչերինան ԼՂ-ում ադրբեջանական ԱԹՍ-ների գնդակոծության տակ է ընկել
02/10/2020 13:05
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ռուս երգչուհի Յուլյա Չիչերինան, որն այս օրերին գտնվում է Լեռնային Ղարաբաղում, ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի գնդակոծման տակ է ընկել:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, տեղեկությունը հաստատել են երգչուհու մտերիմները: Նրա հեռախոսահամարն այժմ անհասանելի է:
«Այո, նա գնդակոծության տակ է ընկել: Մանրամասներ դեռ չկան, բայց բոլորս շոկի մեջ ենք այդ նորությունից: Նրա համար անջատված է»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Հայտնի է, որ Չիչերինան զբաղվում է մարդասիրական գործունեությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում