Բազմաթիվ իսրայելցիներ Իսրայելի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության դեմ բողոքի երթ են անցկացնում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Իսրայելում բողոքի ակցիա է անցկացվում ընդդեմ Ադրբեջանին զենք վաճառելու: Բողոքի ակցիան ներառում է ավտոշարասյունով երթ Հայֆայից մինչև Երուսաղեմ: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, կազմակերպիչների խոսքով՝ երթին տասնյակ ավտոմեքենաներ և մի քանի հարյուր մարդ է մասնակցում:
«Դիմում ենք Իսրայելի կառավարությանը՝ խնդրանքով և պահանջով, որ դադարեն սպառազինում մատակարարել Ադրբեջանին: Քանի որ գիտենք, որ իսրայելական անօդաչուները, հրթիռները գտնվում են Ադրբեջանի սպառազինման կազմում և կիրառվում են Արցախի խաղաղ բնակչության դեմ»,- գործակալությանը հայտնել է ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ Արմինա Խանյանը:
Երթին մասնակցող ավտոմեքենաները զարդարված են եղել հայկական դրոշի գույներով: Հանրահավաքին մասնակցում են Իսրայելի հայկական համայնքի անդամները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում