Նոր Հարավային Ուելսի պատվիրակությունը հանդիպել է Բակո Սահակյանի հետ
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 17-ին ընդունել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի պաշտոնական պատվիրակությանը:
Հանդիպմանը քննարկվել է Նոր Հարավային Ուելսի եւ Արցախի միջեւ կապերի զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Նոր Հարավային Ուելս նահանգի իշխանություններին եւ ժողովրդին՝ Արցախին սատարելու եւ մեր պետության անկախությունը փաստացի ճանաչելու համար’ հավելելով, որ այն կարեւոր քաղաքական ու բարոյական քայլ էր Արցախի միջազգային ճանաչման եւ երկկողմ հարաբերությունների հաստատման տեսանկյուններից:
Երկուստեք նշվել են փոխգործակցության համար առկա բոլոր անհրաժեշտ պայմանների առկայությունը եւ այս ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունը:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, Ավստրալիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Վարուժան Իսկանդարյանը, Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի անդամներ եւ պաշտոնատար այլ անձինք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում