Լյուքսեմբուրգը 100 հազար եվրո է տրամադրում ԼՂ-ում տուժած անձանց օգնելու համար
28/10/2020 18:26

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Լյուքսեմբուրգը 100 հազար եվրո է տրամադրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ ԼՂ-ում հակամարտությունից տուժած անձանց օգնելու համար:
Այս մասին հայտնի է դարձել Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարության թվիթերյան էջից:
Նշվում է, որ Լյուսքսեմբուրգը 100 հազար եվրո է տրամադրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում իր գործունեության համար, հակամարտությունից տուժած հազարավոր քաղաքացիական անձանց օգնելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում