ՉԺՀ-ի հանդեպ ԱՄՆ-ի պարտքը հասել Է ռեկորդային 1,3 տրիլիոն դոլարի
Նմանատիպ
Չինաստանի հանդեպ Միացյալ Նահանգների պարտքն աճել Է մինչեւ ռեկորդային 1,3 տրիլիոն դոլար: Ինչպես հուլիսի 17-ին հաղորդել Է Սինհուա գործակալությունը, Պեկինն այս ցուցանիշին հասել Է այս տարվա մայիսին ԱՄՆ-ի՝ 25,2 միլիարդ դոլար գումարի պետական պարտատոմսերի ձեռքբերման շնորհիվ, տեղեկացնում Է «Արմենպրեսը»:
«Անվտանգության տեսակատից ամերիկյան պարտատոմսերը մնում են առավել գրավիչ ֆինանսական միջոցներից մեկը: Ամերիկյան տնտեսության վերականգնումը նպաստում Է դոլարի ամրապնդմանը, ինչը նույնպես դրական գործոն Է»,- մեջբերում Է գործակալությունը տեղական փորձագետների խոսքը:
Չինաստանն ԱՄՆ-ի գլխավոր վարկատուն Է դարձել 2008 թվականի սեպտեմբերին՝ հետ մղելով Ճապոնիային: Այն ժամանակ դոլաների եւ ամերիկյան պետական պարտատոմսերի գնումը Պեկինին թույլ Է տվել խուսափել յուանի ամրապնդումից եւ օժանդակություն ցույց տալ չինացի արտահանողներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում