Զոհվել են Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը և Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանը
02/11/2020 18:05

Նմանատիպ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել են Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը և Արցախի հերոս, գնդապետ Սերգեյ Շաքարյանը։
Գնդապետ Սերգեյ Շաքարյանը «Արցախի հերոս» կոչմանն արժանացել էր 2020 հոկտեմբերի 4-ին։
Շաքարյանը կասեցրել էր հակառակորդի բազմաթիվ տանկային ու հետևակային գրոհներ՝ պատճառելով բավականին մեծ կորուստներ։
Հիշեցնենք, որ Պաշտպանության բանակն այսօր հրապարակել է զոհված ևս 11 զինծառայողների անուններ։ Ցուցակում կան նաև Սերգեյ Շաքարյանի և Արթուր Սարգսյանի անունները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում