Ֆրանսիան կարգելի «Գորշ գայլեր» թուրքական շարժման գործունեությունը. ֆրանսիացի նախարար
02/11/2020 20:13

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Ֆրանսիան պատրաստվում է արգելել «Գորշ գայլեր» թուրքական ուլտրա-ազգայնական շարժումը երկրում:
Ինչպես փոխանցում է Agence France Presse գործակալությունը, այս մասին երկուշաբթի հայտարարել է երկրի ՆԳ նախարար Ժերալ Դարմանենը:
Որոշումը կայացվել է Լիոնում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի պղծումից հետո:
Ինչպես փոխանցում է «Ալ-Արաբիան», նախարարի խոսքով՝ որոշումը չորեքշաբթի կներկայացավի Ֆրանսիայի կառավարության քննարկմանը:
Հիշեցնենք, որ հանգստյան օրերին թուրքերը Լիոնում վանդալիզմի էին ենթարկել Հայոց ցեղասպանության հուշարձանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում