Իրանի հոգևոր առաջնորդ. Եթե Թեհրանն իր համար սպառնալիք զգա, վճռական պատասխան կտա
03/11/2020 14:43

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Սայիդ Ալի Խամենեին այսօր կոչ է արել անհապաղ դադարեցնել Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է Mehr գործակալությունը:
Այաթոլլահ Խամենեին նախազգուշացրել է, որ ահաբեկիչները չպետք է տեղակայվեն Իրանի սահմանների մոտ, իսկ եթե Թեհրանը «իր համար սպառնալիք զգա, ապա վճռական պատասխան կտա»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում