Արցախի ՊԲ կողմից ընթանում են թշնամու դիվերսիոն խմբերի որոնողական գործողություններ
04/11/2020 16:36

Նմանատիպ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Ներկա պահին ՊԲ ստորաբաժանումների կողմից թշնամական դիվերսիոն խմբերի հավանական ներթափանցման ուղղություններում ընթանում են որոնողական գործողություններ: Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն։
Այս ամենով պայմանավորված՝ Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ միայն քաղաքացիական բնակչության համար ժամանակավորապես փակ են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում