Մակրոնը հայտնել է ահաբեկչական սպառնալիքների ֆոնին Շենգենյան գոտում սահմանային վերահսկողության խստացման մասին
05/11/2020 17:59

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է ահաբեկչական աճող սպառնալիքների ֆոնին Շենգենյան գոտում սահմանային վերահսկողության խստացման մասին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Որոշել ենք այս վերահսկողության շրջանակներում երկու անգամ ավելացնել սահմաններին տեղակայված ուժերի քանակը․ ոստիկանների, ժանդարմների, զինվորականների թիվը 2400-ից հասցնելու ենք 4800-ի»,- հայտարարել է այսօր Իսպանիայի հետ սահման ժամանած ֆրանսիացի ղեկավարը։
Շենգենյան գոտին ներառում է 26 երկիր, որոնք չեղարկել են ներքին սահմանային վերահսկողությունը․ այն ներառում է 4․3 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք՝ ավելի քան 400 միլիոն բնակչությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում