Լավրովն ու Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են ԼՂ հակամարտության հարցը
05/11/2020 21:12

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Նոյեմբերի 5-ին գերմանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի և Գերմանիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Հայկո Մաասի միջև:
Ինչպես հաղորդում է ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչությունը, նախարարներն այլ հարցերի հետ մեկտեղ քննարկել են նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորումը:
«Մտքերի փոխանակում է տեղի ունեցել ղարաբաղյան հակամարտության հարցով: Կողմերը վերահաստատել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների՝ հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների շուտափույթ իրագործման անհրաժեշտությունը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում