Թշնամին ոչ թիրախային հարվածներ է հասցնում Ստեփանակերտին. ավերածությունները շատ են. Արցախի ԱԻՊԾ
08/11/2020 09:35

Նմանատիպ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Պատերազմական գործողություններին զուգահեռ թշնամական կողմը շարունակում է հեռահար հրթիռներով ավերել խաղաղ բնակավայրերը։ Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԻՊԾ-ի լրատվական ծառայությունից:
Ստեփանակերտում վերջին մեկ ժամվա ընթացքում երեք անգամ միացել է տագնապի ազդանշանը։ Թշնամին ոչ թիրախային հարվածներ է հասցնում բնակելի թաղամասերի ու հանրային նշանակության օբյեկտների վրա։
Տուժածներ չկան։ Ավերածությունները շատ են։
Հետևեք մեզ նաև Telegram-ում