«ԼՂ-ում ռուս խաղաղապահների թվի ավելացման մասին ներկայում խոսք չկա»․ ՌԴ փոխարտգործնախարար
18/11/2020 13:48

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ այժմ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների թվի ավելացման մասին խոսք չկա, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Ռուս խաղաղապահների թիվը համաձայնեցված է երեք ղեկավարների համապատասխան հայտարարությամբ։ Ելնում ենք այն փաստից, թե ինչ է ասվում դրանում։ Այժմ նման հարց օրակարգում չկա»,- նշել է Ռուդենկոն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում