Ռուս խաղաղապահներն Աղդամի շրջանում հանդիպել են Բաքվի ներկայացուցիչների հետ
20/11/2020 18:47

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Ռուսաստանի խաղաղապահական առաքելության ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանի ներկայացուցիչների հետ Ղարաբաղի Աղդամ քաղաքի տարածքում, որն այսօր անցել է Բաքվի վերահսկողության տակ:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հանդիպման ժամանակ ռուս խաղաղպահներն ու Բաքվի ներկայացուցիչները քննարկել են Աղդամի շրջանը Ադրբեջանին փոխանցելու կարգը: Նշվում է, որ այդ ընթացքում քաղաքի մզկիթում 27 տարում առաջին անգամ ազան (մուսուլմանների համար պարտադիր աղոթքի հրավեր – Tert.am) է տեղի ունեցել:
«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ձեռք բերած պայմանվորվածության համաձայն՝ այսօրվանից Աղդամի շրջանն անցնում է ադրբեջանական կողմին»,- աղբյուրը մեջբերում է ռուսական զորակազմի շտաբի ղեկավար, գեներալ-մայորԱնդրեյ Վոլկովին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում