ՌԴ ԱԳՆ-ն խոստացել է Հրաչյա Հարությունյանի գործով ապահովել օբյեկտիվ քննություն
Նմանատիպ
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը հուլիսի 19-ին հանդիպում է ունեցել ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության եւ արտաքին քաղաքական գերատեսչությունների գործակցության ակտուալ հարցեր:
Արծարծվել է նաեւ Հայաստանի քաղաքացու մասնակցությամբ «Նոր Մոսկվայում» հուլիսի 13-ին տեղի ունեցած ավտովթարի հարցը: Ավտովթարի հետեւանքով 18 մարդ է մահացել, ավելի քան 30-ը վիրավորվել են: Օլեգ Եսայանն անկեղծ ցավակցություն է հայտնել կատարվածի առնչությամբ: Ռուսական կողմից ընդգծվել է, որ փաստով կիրականացվի բազմակողմանի օբյեկտիվ քննություն’ մեղադրյալի օրինական իրավունքների պահպանմամբ: Մտահոգություն է արտահայտվել ողբերգության շահարկման գնով հայ-ռուսական բարեկամության ոգուն ոչ համահունչ տրամադրությունների ստեղծման առնչությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում