Թուքրիայում ԱՄՆ դեսպանն ընտանիքի հետ բարձրացել է Արարատ լեռը
Նմանատիպ
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրանսիս Ռիկարդոնեն կնոջ և աղջկա հետ բարձրացել է Արարատ լեռան գագաթը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Today’s Zaman պարբերականը: Արարատ լեռան գագաթին հասնելը տևել է շուրջ 3 օր: Մինչև 2 հազար 200 մետր բարձրություն ԱՄՆ դեսպանը բարձրացել է թիկնապահների հետ, ինչից հետո ճանապարհը ընտանիքի և ուղեկցորդի հետ շարունակել է միայնակ: Չորեքշաբթի օրը, հասնելով գագաթին, նրանք գիշերել են այնտեղ, ինչից հետո նոր միայն իջել են ներքև:
Ավելի վաղ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրանսիս Ռիկարդոնեն Թուրքիայի հարավ և հարավ-արևելք կատարած շրջագայության ընթացքում եղել էր նաև Վանա լճի Աղթամար կղզում, այցելել էր Սուրբ Խաչ հայկական եկեղեցի, որտեղից հեռացել էր խոր տպավորություններ ստացած: Այցելության վերջում Վանի նահանգապետը նրան էր նվիրել Աղթամարի հայկական եկեղեցիով պատկեր: Ավելի ուշ նա այցելել է Դիարբեքիր և մոմ վառել հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում