Նոբելյան մրցանակակիրները քննադատել են թուրքական կառավարության քաղաքականությունը
Նմանատիպ
Աշխարհահռչակ 25 գիտնականներ, այդ թվում և Նոբելյան 4 մրցանակակիրներ հանդես են եկել Թուրքիայի Թասքիմ հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների քննադատությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական Radikal պարբերականը, գիտնականներն իրենց հայտարարությունը հրապարակել են հայտնի Science գիտական ամսագրում:
Հիշատակելով մայիսի 31-ից սկիզբ առած հակակառավարական ցույցերի ալիքը և դրանց ժամանակ թուրք ոստիկանության կողմից անհամաչափ ուժի, արցունքաբեր գազի կիրառումը’ գիտնականանները հիշեցրել են, որ կատարվածը մարդու իրավունքների ակնհայտ խախտում է եղել: «Մենք’ որպես գիտնականներ և մտավորականներ, քննադատում ենք Թուրքիայում խաղաղ ցուցարարների դեմ անհամաչափ ուժի և քիմիական նյութերի կիրառումը: Պահանջում ենք, որպեսզի թուրքական կառավարությունն անմիջապես վերջ դնի քիմիական նյութեր օգտագործելուն’ խուսափելու համար մարդկային կորուստներից և առողջական խնդիրներից», – հայտարարել են գիտնականները:
Թուրքիայում մայիսի 28-ից մեկնարկած հակակառավարական ցույցերը սկիզբ առան Գեզի զբոսայգուց, որտեղից ոստիկանությունը դաժան կերպով ցրեց այգու պաշտպաններին: Բնապահպանական նկատառումներով Թուրքիայում սկսված բողոքի ակցիաները վերածվեցին հակակառավարական ցույցերի, որոնց մասնակիցները դժգոհ էին իշխանությունների վարած ներքին եւ արտաքին քաղաքականությունից եւ պահանջում էին կառավարության հրաժարականը: Ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումների արդյունքում մինչ այժմ 6 մարդ է զոհվել, 8000-ից ավել մարդ վիրավորվել է, շուրջ 5 հազար մարդ էլ ձերբակալ վել է: Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով’ մինչ օրս տեղի ունեցած հակակառավարական ցույցերին Թուրքիայի 79 շրջաններից մասնակցել է 2.5 միլիոն մարդ:Աշխարհահռչակ 25 գիտնականներ, այդ թվում և Նոբելյան 4 մրցանակակիրներ հանդես են եկել Թուրքիայի Թասքիմ հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների քննադատությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական Radikal պարբերականը, գիտնականներն իրենց հայտարարությունը հրապարակել են հայտնի Science գիտական ամսագրում:
Հիշատակելով մայիսի 31-ից սկիզբ առած հակակառավարական ցույցերի ալիքը և դրանց ժամանակ թուրք ոստիկանության կողմից անհամաչափ ուժի, արցունքաբեր գազի կիրառումը’ գիտնականանները հիշեցրել են, որ կատարվածը մարդու իրավունքների ակնհայտ խախտում է եղել: «Մենք’ որպես գիտնականներ և մտավորականներ, քննադատում ենք Թուրքիայում խաղաղ ցուցարարների դեմ անհամաչափ ուժի և քիմիական նյութերի կիրառումը: Պահանջում ենք, որպեսզի թուրքական կառավարությունն անմիջապես վերջ դնի քիմիական նյութեր օգտագործելուն’ խուսափելու համար մարդկային կորուստներից և առողջական խնդիրներից», – հայտարարել են գիտնականները:
Թուրքիայում մայիսի 28-ից մեկնարկած հակակառավարական ցույցերը սկիզբ առան Գեզի զբոսայգուց, որտեղից ոստիկանությունը դաժան կերպով ցրեց այգու պաշտպաններին: Բնապահպանական նկատառումներով Թուրքիայում սկսված բողոքի ակցիաները վերածվեցին հակակառավարական ցույցերի, որոնց մասնակիցները դժգոհ էին իշխանությունների վարած ներքին եւ արտաքին քաղաքականությունից եւ պահանջում էին կառավարության հրաժարականը: Ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումների արդյունքում մինչ այժմ 6 մարդ է զոհվել, 8000-ից ավել մարդ վիրավորվել է, շուրջ 5 հազար մարդ էլ ձերբակալ վել է: Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով’ մինչ օրս տեղի ունեցած հակակառավարական ցույցերին Թուրքիայի 79 շրջաններից մասնակցել է 2.5 միլիոն մարդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում