Դետրոյտի իշխանությունները դատարանին խնդրում են քաղաքը ճանաչել սնանկ
Նմանատիպ
ԱՄՆ-ի Դետրոյտ քաղաքի (Միչիգանի նահանգ) հակաճգնաժամային կառավարիչ Քեւին Օռը հուլիսի 18-ին ֆեդերալ դատարան դիմում Է ներկայացրել քաղաքի սնանկացման մասին: Եթե դիմումին հավանություն տրվի, Միացյալ Նահանգների ավտոմոբիլային մայրաքաղաքը կդառնա խոշորագույն սնանկ քաղաքն ԱՄՆ-ի պատմության մեջ, հաղորդում Է «Արմենպրեսը»:
Փետրվարին հատուկ հանձնաժողովը, որն ուսումնասիրել Է Ամերիկայի ավտոմոբիլայնին մայրաքաղաքի ֆինանսական դրությունը, հանգել Է այն եզրակացության, որ Դետրոյտի բյուջեի պակասուրդը կազմում Է 327 միլիոն դոլար, իսկ ընդհանուր պարտքը գերազանցում Է 14 միլիարդ դոլարը: Գերքաղաքն, ըստ հանձնաժողովի եզրակացության՝ գտնվում Է ֆինանսական աղետի եզրին, իսկ դրա իշխանությունները պլան չունեն, որը թույլ տա խուսափել սնանկացումից: Միչիգանի նահանգապետ Ռիք Սնայդերը համաձայնվել Է հանձնաժողովի եզրակայություններին եւ որոշում Է կայացրել քաղաքում արտաքին հակաճգնաժամ ային կառավարում մտցնելու մասին:
Դետրոյտը դարձել Է Միչիգանում վեցերորդ քաղաքը, որտեղ սահմանվել Է արտաքին հակաճգնաժամային կառավարում: Ավելի վաղ նահանգի իշխանությունները հարկադրված են եղել նման միջոցներ ձեռնարկել Փոնտիակի, Ֆլինտի, Էկորսի, Ալեն Փարկի եւ Բենտոն Հարբորի նկատմամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում