ԱՄՆ-ն կկրճատի արտաքին օգնությունը
Նմանատիպ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին պետական գործառնությունների ենթահանձնաժողովը առաջարկել է 20 տոկոսով կրճատել ԱՄՆ արտաքին օգնության ծախսերը 2014 ֆինանսական տարվա ընթացքում, ինչը նախապես առաջարկվել էր նախագահ Օբամայի վարչակազմի կողմից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից: Աղբյուրների հավաստմամբ’ համընդհանուր կրճատումնե ր են նախատեսվում բոլոր ոլորտներում, իսկ որոշ բազմակողմանի ծրագրեր կկրճատվեն մինչև 60 տոկոսով:
«Հաշվի առնելով, որ Կոնգրեսը ցանկանում է աննախադեպ կրճատումներ անել արտաքին օգնության ծախսերում, Ներկայացուցիչների պալատի անդամները և սենատորները պետք է իրենց ամերիկահայ վստահորդներից իմանան, թե Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնության ծրագրերն ինչ կենսական նշանակություն ունեն այդ ռազմավարական տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի բարձրացման համար»,- նշել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը և կոչ արել ամերիկահայ համայնքի անդամներին դիմել իրենց օրենսդիրներին:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների հարցերով ընդհանուր հանձնաժողովը արտասահմանյան օգնության կրճատման նախագիծը կքննի հուլիսի 24-ին, իսկ Սենատի Օտարերկրյա Հատկացումների հանձնաժողովը’ հուլիսի 23-ին:
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը և հայ համայնքների ակտիվիստները շարունակում են իրենց օրենսդիրներին ուղղված հորդորի աշխատանքները, որպեսզի առնվազն 50 միլիոն դոլարի ֆինանսական աջակցություն տրամադրվի Հայաստանին’ տնտեսության զարգացման համար, 5 միլիոն դոլարի ֆինանսական աջակցություն’ Լեռնային Ղարաբաղին, ինչպես նաև Վրաստանին հատկացվող օգնության 10 տոկոսն ուղղվի Ջավախքի զարգացմանը, ինչով կխթանվի աշխատատեղերի ստեղծումը և աղքատության կրճա? ?ումն այդ տարածքում:
Առաջարկվում է հետամուտ լինել Միացյալ Նահանգների և Լեռնային Ղարաբաղի միջև առանց խոչընդոտների հարաբերությունների հաստատմանը, աջակցել Արցախյան հիմնախնդրի շուրջ Մինսկի խմբի բանակցային գործընթացի ինտենսիվացմանը: Ելնելով 1992 թվականին ընդունված Ազատության աջակցության ակտի 907-րդ կետից, որը վկայակոչում է ԱՄՆ-ի դեմ լինելը ադրբեջանական շրջափակմանը և ընդդեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ագրեսիվ գործողություններին’ առաջարկվում է կասեցնել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում