Հալեպում ռումբի պայթյունից հայ կին է վիրավորվել
Նմանատիպ
Հալեպում ռումբի պայթյունից հայ կին է վիրավորվել: «Հալեպի տարբեր թաղամասերում, այդ թվում՝ հայկական, շարունակվում են ռումբերի պայթյունները»,-ասաց Պողիկյանը: Նա նաև տեղեկացրեց, որ Հալեպի շրջափակումը ճեղքած է: «Անցած շաբաթ Հալեպի շրջափակումը որոշ չափով ճեղքվ եց, երբ պետական մարմինների ջանքերով դեպի Հալեպ անվտանգ ուղի բացվեց սննդամթերքի փոխանցման համար: Անցնող շաբաթվա ընթացքում Հալեպ հասան բանջարեղենի տարբեր տեսակներ պարունակող բեռնատարներ, ինչպես նաև մեծ քանակությամբ վառելանյութ»,-հայտնեց Զարմիկ Պողիկյանը:
Նրա փոխանցամբ՝ լրատվական աղբյուրները հաղորդում են, թե մեկ ու կես միլիոն լիտր մազութ և բենզին է հասել Հալեպ, ինչպես նաև հաստատվել է, որ Հալեպի մի քանի փռեր, ծառայողական հաստատություններ, փոստեր, հիվանդանոցներ և նահանգային վարչությունն ապահովված են այդ նյութերով: «Ութ ամիս փակ մնալուց հետո քաղաքում վերջին օրերին բացվել են 5 բենզալցակայան, որտեղ բենզինը վաճառվում է ընդունելի գնով: Մի քանի օր է՝ այդ բենզալցակայանների մոտ հերթի են կանգնել ավտոմեքենաները: Պետական մի շարք փռեր ևս սկսել են գործել 24 ժամյա գրաֆիկով և հարմար գնով հաց են մատակա րարում բնակչությանը: Եթե առաջ մեկ տրցակը անհատական փռերը վաճառում էին 200 սիրիական ոսկիով, ապա այժմ պետական փռերը՝ 15 սիրիական ոսկիով: Փռերի մոտ ևս կան հերթեր»,-նշեց Զարմիկ Պողիկյանը: Քաղաքի արևմտյան հատվածում շրջափակման ազդեցությունը մնացել է: Շուկաներում կաթնամթերք, մսեղեն ու մրգեր համարյա չկան, իսկ եղածն էլ վաճառվում է շատ թանկ: «Այս շաբաթվա մեջ նկատվում է նաև ամերիկյան դոլարի փոխարժեքի նվազումը սիրիական ոսկու նկատմամբ՝ 320-ից իջնելով 180-ի: Հալեպի Շտապ օգնության գործադիր մարմինը (ՀՇՕԳՄ), հակառակ քաղաքում տիրող անապահով վիճակին, իր սեփական միջոցներով հասել է Հալեպ մուտք գործած բանջարեղենի վաճառքի վայր և ապահովել մեծաքանակ բանջարեղեն հալեպահայության համար»,-ասաց Զարմիկ Պողիկյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում