ԵՄ եւ արեւելյան գործընկեր պետությունների նախարարները մեկտեղվում են Բրյուսելում
Նմանատիպ
Բրյուսելում հուլիսի 22-ին կմեկնարկի Եվրամիության անդամ-պետությունների և Արևելյան գործընկերության մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Ինչպես ին տեղեկացնում ենք ՀՀ ԱԳ նախարարությունից, դրան մասնակցելու նպատակով Բրյուսել է մեկնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Բրյուսելում կքննարկվեն Արևելյան գործընկերության ծրագրի արդյունքները Վիլնյուսյան գագաթնաժողովից առաջ: Ակնկալվում է, որ հանդիպմանը կմասնակցեն ԵՄ 28 եւ ԱլԳԾ 6 երկրների ԱԳ նախարարները:
Արևելյան գործընկերությունը ԵՄ արտաքին հարաբերությունների ծրագրերից է’ ուղղված հետխորհրդային 6 երկրներում տեղի ունեցող քաղաքական և սոցիալ-տնտեսական բարեփոխումների խթանմանը: Ծրագրի մեկնարկից 4 տարի է անցել և տարեվերջին Վիլնյուսում նախատեսվում է, որ Մոլդովան, Վրաստանը, Հայաստանը կնախաստորագրեն, իսկ Ուկրաինան արդեն կստորագրի Ասոցացման և Խոր ու համապարփակ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագրերը: